Aysor.am-ը գրում է․

ՀՀԿ-ն դեռ որոշում չի կայացրել՝ կմիանա արդյոք «Հայրենիք»-ԲՀԿ-ՀՅԴ հանրահավաքին, թե ոչ։

«Կմասնակցե՞նք, թե՞ ոչ, ինչպիսի առնչություն կունենանք, դեռ կուսակցությունը չի որոշել», - լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Նա հայտարարեց, թե առանց ՀՀԿ-ի գործուն մասնակցության դժվար է լինելու Հայաստանում պատկերացնել լրջագույն քաղաքական պրոցես, որը կբերի իշխանափոխության։

«Եթե կստացվի որևէ ուժի մոտ դա անել առանց ՀՀԿ-ի, ես կարող եմ ոտքի կանգնել ու ծափահարել իրենց», - ասաց նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել