«Ես չեմ կարծում, որ կա հանրային դժգոհություն իշխանություններից, այդ թվում՝ կորոնավիրուսի համատեքստում»,-  լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը։

Նա նաև անդրադարձավ Արցախյան բանակցությունների ընթացքին՝ նշելով, որ վարչապետի՝ արցախյան հարցի կարգավորումը հայ և ադրբեջանցի ժողովուրդների համար ընդունելի լինելու տարբերակը հենց այսօր իրատեսական չէ, բայց ընդհանրապես Արցախի հարցի լուծումը պետք է լինի միայն այդպես։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել