Տոնը փչացնել չէինք ուզում, ըստ այդմ, այս թեմային Ռազմինֆոյում անդրադառնում ենք կեսգիշերից հետո։

Ադրբեջանի իշխանությունների վերջին 3 օրվա հայտարարություններից, սոցցանցերում և լրատվական դաշտում տեղեկատվական-քարոզչական գործողություններից տպավորություն է ստեղծվում, որ թշնամին պատրաստվում է ռազմական գործողություններ սկսել։

Թուրքիան էլ կողքից դամ է պահում շատ ակտիվ։

Ժամեր առաջ Ալիևը ելույթ ունեցավ ՄԱԿ-ի «առցանց նիստում» ու մեղադրեց մեզ, որ աշխարհազորի ստեղծումը վկայում է Հայաստանի՝ պատերազմին պատրաստվելու մասին։ Նաև մեղադրեց, թե իբր դիվերսանտներ ենք ուղարկել Ադրբեջան, որ ահաբեկչական գործողություններ անեն (սա մեր գերեվարած սպայի թեման է)։

Մի խոսքով՝ վերջին 3 օրվա կարևոր զարգացումները հավաքել ենք։

Կից նյութն այստեղ՝ Ադրբեջանը փորձում է արհեստականորեն լարել իրավիճակը սահմանում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել