Tert.am-ը գրում է․

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի խոսքով՝ բոլորն էլ հասկանում են, որ ադրբեջանական և հայկական դիրքորոշումներում հատման կետ չկա. Ադրբեջանը չի համաձայնվի Արցախի անկախությանը, իսկ Հայաստանի ոչ մի իշխանություն երբեք չի համաձայնվի, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում, եթե անգամ համաձայնվի, ապա դա կարող է իշխանության գին արժենալ:

Նա Tert.am–ի հետ զրույցում նման դիտարկում արեց՝ անդրադառնալով Ադրբեջանի հայտարարություններին, ըստ որոնց, բանակցություններ հիմա չկան, և դրա մեղավորը Հայաստանն  է:

«Բանակցությունը գործընթաց է, որ պատերազմ չլինի: Այդ գործընթացում յուրաքանչյուր կողմ պետք է փորձի իր դեմքը պահել ժողովրդի, միջազգային հանրության առջև»,- ասաց նա:

Քաղաքագետի դիտարկմամբ՝ այն իրարամերժ հայտարարությունները, որ անում էր Նիկոլ Փաշինյանը՝ մի կողմից ասելով, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղան, ոչ մի որոշում ՀՀ-ն չի կարող ընդունել՝ առանց Արցախի ժողովրդի կարծիքի, մյուս կողմից՝ հայտարարելով, որ Արցախը Հայաստան է և վերջ, այն իրավիճակն է ստեղծել, որ արդեն Ադրբեջանը «թեկուզ ձևի» համար բանակցություններին մասնակցելու խնդիր է ունեցել:

«Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն այնքան իրարամերժ են, որ դրանցից հետո դժվար է գնալ բանակցությունների: Եվ Ալիևն էլ այդ մասին է ասում: Այդ առումով, որքան էլ ցավալի չլինի, Նիկոլ Փաշինյանի դիլետանտ, անտրամաբանական պահվածքը և հայտարարությունները նման իրավիճակ են ստեղծել»,- ասաց նա:

Անդրադառնալով նրան, թե հնարավոր է, որ Ադրբեջանի ղեկավարը սպառնում է պատերազմով՝ բանակցությունները սին համարելով, Ստեփան Դանիելյանը նշեց, որ մենք պատերազմի մասին շատ պարզունակ մոտեցում ունենք:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել