Tert.am-ը գրում է․

Հաղորդաշարի հերոսներից 12-ը ստանում են «Մեր ժամանակների հերոսը» մրցանակը և այս տարի երկու հատուկ մրցանակ է նախատեսված, որից մեկը ստացան բուժաշխատողները՝ Կորոնավիրուսի համավարակի դեմ իրենց պայքարի համար։ Իսկ երկրորդ մրցանակը կստանան զինվորականները՝ հուլիսյան հերոսական մարտերի համար։

Այսպիսով հատուկ մրցանակ հանձվեց բոլոր 20 բժշկական հիմնարկների բուժաշխատողներին՝ համավարակի ընթացքում անձնվեր աշխատանքի համար։ Մրցանակը հանձնեց կորոնավիրուսը հաղթահարած Պետրոս Պետրոսյանը՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի «COVID-19» կլինիկայի ղեկավար Սարգիս Ղազարյանին, ով բոլոր բժիշկների անունից շնորհակալություն հայտնեց իրենց աշխատանքը բարձր գնահատելու, ինչպես նաև Կառավարությանը կորոնավիրուսի բարդ ժամանակահատվածում աջակցելու համար:

Երկրորդ Հատուկ մրցանակը հանձնեց հուլիսյան մարտերի ժամանակ գյուղը չլքած Սամվել Ուդումյանը՝ ՀՀ ՊՆ զինծառայող Նարեկ Հակոբյանին:

«Ես իմ բոլոր զինակից ընկերների անունից խորին շնորհակալություն եմ հայտնում գնահատանքի համար ու վստահեցնում եմ, որ այսօր հայ զինվորականն ունի բարձր մասնագիտական գիտելիքներ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել