News.am-ը գրում է.

Հունաստանն ու Թուրքիան մոտ են բանակցությունների վերսկսմանը Միջերկրական ծովի արեւելյան հատվածում բնական գազի պոտենցիալ ծովային հանքավայրերում մշակումների իրավունքի շուրջ, հայտարարել է Հունաստանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ստելիոս Պետսասը, փոխանցում է AP-ն։

«Մենք մոտ ենք նախնական բանակցությունների վերսկսմանը։ Երբ դրանք ավարտվեն, այդ մասին կհայտարարվի, բայց լավ մթնոլորտ է ստեղծվել»,- հայտարարել է նա։

Պետսասը նաեւ հաստատել է տեղական լրատվամիջոցների այն տեղեկությունները, որ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, ինչպես սպասվում է, կայցելի Հունաստան՝ հանդիպելու Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ՝ ճգնաժամը քննարկելու համար։

Այս հարցի շուրջ հունա-թուրքական բանակցությունները վերջին անգամ անցկացվել են 2016 թվականին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել