Tert.am-ը գրում է.

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարությամբ է հանդես եկել Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ:

«Այսօր միանում ենք Կանադայի և ողջ աշխարհի հայկական համայնքներին՝ տոնելու Հայաստանի Անկախության 29-րդ տարեդարձը:

Կանադան առաջինն էր արևմտյան երկրներից, որը ճանաչեց Հայաստանի անկախությունը՝ դիվանագիտական հարաբերություններ հաստատելով 1992 թվականին: Այն ժամանակվանից ի վեր մեր երկու երկրների միջև հարաբերությունները, որոնք կառուցվել են համընդհանուր արժեքների և ամուր մարդկային կապերի վրա, ավելի են ուժեղացել: Ավելի քան 60 000 կանադահայեր կարևոր աջակցություն են ցուցաբերում մեր համայնքներին և մեր երկրին ամեն օր:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել