Aysor.am-ը գրում է․

Արցախի հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը վտանգավոր հայտարարություն է արել, այսպես արձագանքեց Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանը լրագրողների այն դիտարկմանը, որ Արցախի նախագահը հայտարարել է՝ բանակցություններ չեն լինելու:

«Չի կարելի նման հայտարարություն անել: «Չի կարելի»-ն վերաբերում է և՛ Հայաստանի, և՛ Արցախի քաղաքական ղեկավարներին, որ ասում են՝ Արցախը Հայաստան է և՛ վերջ: Դա շատ  վտանգավոր է: Արցախը երկրորդ հայկական հանրապետությունն է: Երբ Արցախի Հանրապետության հարցը քաղաքականապես, միջազգայնորեն կճանաչվի, խնդրեմ, Արցախում և Հայաստանում ապրող ողջ հայությունը թող որոշի՝ ունենալ մեկ Արմենիա՝ երկու հայկական հանրապետությո՞ւն, թե՞ մեկ Արմենիա՝ մեկ դրոշով»:

Նա ավելացրեց նաև, որ երբ խոսում են, անվտանգության բաղադրիչն ավելի բարձր են գերադասում.«Դա շատ վտանգավոր է»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել