Panorama.am-ը գրում է․

«Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ բուժանձնակազմի ու հիվանդների սննադային թունավորումից հետո ՍԱՏՄ աշխատակիցներն այցելել են կենտրոն։

Panorama.am-ի հետ զրույցում տեսչական մարմնի հասարակայնության հետ կապերի պատասխանտու Անուշ Հարությունյանը տեղեկացրեց՝ ուտելիքից նմուշներ են վերցվել, ուղարկվել են ՀՎԿԱԿ-ի լաբորատորիա։

«Արդյունքները կլինեն 2-3 օրից, որի հիման վրա վերահսկողական գործողություններ կարվեն»,- ասաց Ա. Հարությունյանը։

ԲԿ-ին սնունդ մատակարարում է  «Արտ Լանչ» ընկերությունը, որը սնունդ է պատրաստում նաև մի քանի տասնյակ զորամասերի համար։ ԲԿ-ում այդ օրը կերել են հավի մսով ձողեր, բազուկով աղցան, լոբով ճաշ, աղցան թաբուլե, խաշած միս, կտրտած կանաչի, մակարոնով փլավ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել