Panorama.am-ը գրում է․

Չեխիայի առողջապահության նախարար Ադամ Վոյտեխը երկուշաբթի օրը հայտարարել է իր հրաժարականի մասին: Նման հայտարարություն նա արել է Պրահայում կայացած ճեպազրույցում, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։

«Ես հրաժարական եմ տալիս։ Հավատացեք, ես փորձեցի հնարավորինս լավ կատարել իմ գործը: Ինձ վստահված գործի համար ես ամբողջ հոգով պայքարել եմ։ Երեք տարվա ընթացքում, երբ ես առողջապահության նախարարության ղեկավարն էի, մեզ հաջողվեց շատ բան անել»,- ասել է նա։

Վոյտեխը աշխատանքից հեռանալու մասին դիմումն արդեն ներկայացրել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշին: Հեռացող քաղաքական գործիչն ակնկալում է, որ իր իրավահաջորդն ավելի լավ կկարողանա հաղթահարել հանրապետությունում վատթարացող համաճարակաբանական իրավիճակը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել