Shamshyan.com-ը գրում է․

Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:

Ժամը 00:10-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 41-րդ կմ հատվածում բախվել են Արցախի Հանրապետության բնակիչ, 51-ամյա Արարատ Ի.-ի վարած Mercedes Vario մակնիշի և Վարդենիս քաղաքի բնակիչ, 28-ամյա Արմեն Ղ.-ի վարած Mercedes C 240 մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով վարորդներից Արմեն Ղ.-ն, նրա ուղևորներ, Վարդենիս քաղաքի բնակիչներ, 32-ամյա Վարդան Օ.-ն և Մեծ Մասրիկ գյուղի բնակիչ, 36-ամյա Սասուն Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գավառի բժշկական կենտրոն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել