Նոր տեսակի կորոնավիրուսով պայմանավորված հիվանդության համավարակը 25 տարով հետ է մղել միջազգային հանրությանը ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակներից մի քանիսի ձեռքբերման գործում: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին շաբաթ հայտարարել է համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը:

«Իրականությունն այն է, որ ողջ առաջընթացը, որը գրանցվել էր ողջ աշխարհով մեկ աղքատության, սովի դեմ, ինչպես նաև այլ ուղղություններով տարված պայքարում, մեծ հարցականի տակ է հայտնվել: Մի շարք ոլորտներում մենք հետընթաց ենք ապրել 25 տարով: Մենք պետք է ակտիվացնենք ջանքերն ու օգտվենք առավելությունից, որն ընձեռում է ռեսուրսների մասշտաբային կենտրոնացումը: Դրանք պետք է օգտագործել Կայուն զարգացման նպատակներին համապատասխան, որպեսզի ապագայում, որը մենք կառուցում ենք, ավելի շատ հավասարություն, արդարություն և էկոլոգիականությունի լինի»,- հայտարարել է ՄԱԿ-ի ղեկավարը:

Գուտերիշը հավելել է, որ զարգացած երկրները հնարավորություն ունեն բավականաչափ ռեսուրսներ տրամադրել ճգնաժամից հետո վերականգնման համար, սակայն աղքատ և զարգացող պետություններին անհրաժեշտ է արտաքին օգնություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել