Armsport.am-ը գրում է․

«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Բարտոմեուն մեկնաբանել է հարձակվող Լիոնել Մեսսիի շուրջ ստեղծված իրավիճակը։

-Ես նրա հետ կոնֆլիկտի մեջ  չեմ մտնի։ Նա մեր ավագն է ու թիմի առաջատարը։ Մենք տեսել ենք, թե նա ինչպես է հանդես գալիս խաղադաշտում։ Չէի կարող նրան թույլ տալ, որ լքի ակումբը, նա պատմության մեջ լավագույնն է, թիմը նրա կարիքն ունի։ Մեսսիին ունենալը հաջողության գրավականն է։

-Մեսսին ասել է, որ Դուք չեք պահել Ձեր խոստումը։ Ինչպե՞ս կմեկնաբանեք դա։

-Ես ավագի հետ ոչ մի վիճաբանության մեջ չեմ մտնի։ Նման բաներն անհրաժեշտ է տանը քննարկել։

Պետք է մեզ շնորհավորենք, որ Մեսսին դեռ մեզ հետ է։ Աշխարհի լավագույն խաղացողը պետք է տանը լինի,- Բարտոմեուի խոսքերն է փոխանցում Marca-ն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել