Panorama.am-ը գրում է.

Բարսելոնայի «Ալիմմենտա» կլինիկայի սննդաբան Ադրիանա Օրոսն հայտնել է՝ որն է նիհարելու ամենաարագ և ամենահեշտ միջոցը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Նրա խոսքով «ափսեի մեթոդը» օգնում է հասկանալ, թե քանի տիպի սննդամթերք կարող է ներառվել սննդակարգում:

«Ափսեի կեսը պետք է լինի բանջարեղեն, հում կամ եփած: Մյուս մասի քառորդ հատվածը պետք է պարունակի բարձր կենսաբազմազան սպիտակուցներ, ինչպիսիք են ձուն, սպիտակամիսը, ծովամթերքը, ձուկը կամ լոբազգիները: Մյուս  քառորդը բաժին է ընկնում բարդ ածխաջրերին, ինչպիսիք են մակարոնեղենը, բրինձը, կարտոֆիլը կամ հացահատիկը։ Իսկ մյուս մասը պետք է լցնել փոքր քանակությամբ առողջ ճարպերով, ինչպիսիք են ավոկադոն, ընկույզը կամ սերմերը»,- հայտնել է նա։

Ճաշացանկը համակարգելու համար Օրոսը նախ առաջարկում է հում կամ եփած բանջարեղեն վերցնել, որոնք ցածր կալորիականություն ունեն, բայց կերակուրը հագեցնող են դարձնում: Այնուհետև նա առաջարկում է ավելացնել սպիտակուցներ և ածխաջրեր. դրանց քանակը կախված է ամենօրյա էներգիայի ծախսից, և կերակուրը լրացնել առողջ ճարպերով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել