Armsport.am-ը գրում է.

«Յուվենտուսի» նորեկ Դեյան Կուլուշևսկին խոսել է Ա Սերիայի նոր մրցաշրջանի մասին:

«Մենք վերջապես կսկսենք մրցաշրջանը կիրակի օրը: Ես պատրաստ եմ խաղալ, չեմ համբերում: Ես այստեղ եմ՝ խաղադաշտում և դրանից դուրս կատարելագործվելու համար: Ես այստեղ եմ հանդիպումները հաղթելու, թիմակիցներին օգնելու, երկրապագուներին ուրախացնելու համար:

Իմ բախտը բերել է, որ խաղալու եմ «Յուվեում», ցանկանում եմ հաղթել յուրաքանչյուր խաղում»,- մեջբերում է շվեդ ֆուտբոլիստին Football-Italia-ն:

Կիրակի՝ սեպտեմբերի 20-ին, Ա Սերիայի մեկնարկային տուրում «Յուվենտուսը» սեփական հարկի տակ կընդունի «Սամպդորիային» ։ Հանդիպման մեկնարկը՝ Երևանի ժամանակով 22:45-ին:

Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Յուվենտուսի» հաղթանակը գնահատում է 1,25 գործակցով, ոչ ոքին՝ 6,25, իսկ «Սամպդորիայի» հաղթանակը՝ 12,50։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել