Քաղցկեղով հիվանդ երեխաների խնամքն Աննա Հակոբյանի համար ոչ այլ ինչ էր, քան մարդկանց երեսին թոզ փչելու և հոգատար տիկնոջ հրեշտակի դիմակի տակ թաքնվելու միջոց: Արդյունքում, երբ արդեն իր այս գործունեությունը դարձավ անշահավետ, Աննա Հակոբյանն առանց որևէ հիմք ներկայացնելու, առանց բացատրության լքեց երեխաներին և «օֆ» էլ չքաշեց:

Հերթը հայոց բանակինն է: Հիմա էլ բանակի հաշվին է ուզում անուն հանել: Հիմա էլ որոշել է բանակով PR-վել: Եվ սրա մտքով անգամ չի անցնում, որ ավելի քան ծիծաղելի վիճակում է հայտնվել:

Տավուշյան դեպքերի թեժ օրերին, երբ մեր զինվորի կողքին պետք է լինեինք յուրաքանչյուրս, Աննա Հակոբյանը զբաղված էր ադրբեջանական թեզերի քարոզչությամբ՝ «խաղաղություն» ասելով ման էր գալիս, ու մեր զինվորին հավասարեցնում թուրքական յաթաղանի կրողների հետ: Ասում էր՝ դեմ է պատերազմներին, բանակին, զինվորական գործին:

Հետո հասկացավ, որ հասարակությունը պատրաստ է հում-հում խժռել ցանկացածին, ով կսևացնի մեր զինվորի անունը, և հիմա տեսեք, տեսեք` սկսել է զինվորական ծրագրեր իրականացնել, հայրենասիրություն խաղալ, որ անունն ու դեմքը փրկի:

Կանցնի որոշ ժամանակ և Աննա Հակոբյանը բացեիբաց կթքի նաև այս նախաձեռնության վրա` կրկին առանց որևէ բացատրության: Խոսքս հիշեք:

Իսկ քաղցկեղով հիվանդ երեխաների հետ նման կերպ վարվելու համար, Աննա, քեզ չի ներելու ոչ ոք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել