Աննա Հակոբյանի կարծիքով ինքը երես առած երեխա է, ով ցանկացած պահի կարող է հոգնել իր հին խաղալիքներից, դեն շպրտել դրանք, վազել նորերի հետևից, հետո դրանցից էլ հոգնել, շպրտել և այսպես շարունակ ու մնալ անպատիժ, չէ՞ որ իրեն երես են տալիս ու կատարում քմահաճույքները:

Այսպես, ուրեմն, Աննա Հակոբյանի սրտով չէր այլևս քաղցկեղով հիվանդ երեխաների խնամքը, և նա առանց որևէ բացատրության պարզապես վերցրեց ու դադարեցրեց իր գործունեությունն այդ ոլորտում: ԱՌԱՆՑ ՈՐԵՎԷ ԲԱՑԱՏՐՈւԹՅԱՆ, որովհետև բացատրելու բան չկա: Սկզբում դա իր համար պարզապես հոբբի էր, ավելի ճիշտ` կապրիզ: Իսկ հիմա երեխաներն այլևս հետաքրքիր չեն իրեն, որովհետև չեն ապահովում համապատասխան PR-ը:

Հիմա թրենդի մեջ է բանակը: Ուրեմն Աննա Հակոբյանի հերթական կապրիզը պետք է լիներ բանակում երևալը, ինչն էլ անում է: Եվ այս տիկինն այնքան է կտրվել իրականությունից, որ սեփական կապրիզներին հագուրդ տալուց առաջ չի էլ մտածում՝ բայց կարո՞ղ է ինքս ինձ եմ վնասում, ստոպ տամ:

Հայոց բանակը սեփական խաղալիքի տեղ ծառայեցնել փորձում է նույն Աննան, ով ասում էր՝ զինվորները հանուն ոչ մի բանի են մեռնում, զենքերից պետք է զարդեր սարքել, իսկ պատերազմի օրերին էլ խաղաղություն էր քարոզում: Այդ նույն Աննան այսօր իբր թե հայրենասիրական, ռազմական ծրագրեր է իրականացնում: Խնդալու էլ չէ:

Բայց հիշեք՝ Աննա Հակոբյանը բանակն էլ կթողնի այն պահին, երբ զգա, որ այլևս անհրաժեշտ PR դիվիդենտները չի հավաքում: Այնպես, ինչպես անտեր թողեց քաղցկեղով հիվանդ երեխաներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել