Երեկվանից իշխանական ագիտպրոպը, ամենայն հավանականությամբ, ԱԱԾ-ի պասով ծնել է մի տեսանյութ, որում Նաիրա Զոհրաբյանը վիրավորական արտահայտություններ է անում մեր հասցեին:

Մե փնթի խինդ, մե գոճիական վժժոց:

Նաիրա Զոհրաբյանը երեկ երեկոյան իր էջում տվեց իր բացատրությունը, որը, բոլոր խնդիրներով հանդերձ, ես անձամբ ընդունեցի:

Մի երկու բան էլ իմ կողմից ավելացնեմ, քանզի ակնհայտ է, որ սա նիկոլականների վերջին կեղտոտ ներքնաշորը չէր:

Այս կոմպրոմատային նողկալի պայքարի քավորները մի բան լավ չեն հաշվել․ անկախ նրանից, թե մնացած քաղաքական ուժերն անցյալում ինչ հարաբերություններ են ունեցել, ինչեր են ասել իրար հասցեին (իսկ որ թե՛ ԲՀԿ-ի, թե՛ այլ ուժերի հետ մեր հարաբերությունները հեռու էին պերմանենտ մեղրամսի քաղցրությունից, գաղտնիք չէ), Նիկոլին և իր բաշիբոզուկներին շատ կարճ ժամանակահատվածում իրենց պիղծ, անբարո, գոտկատեղից ներքև, անդրավարտիքային կացութաձևով և գործելաոճով հաջողվել է իրենց դեմ տրամադրել մնացած ԲՈԼՈՐԻՆ:

Ես հասկանում եմ, որ նրանք այլևս սարսափում են այն մտքից, որ հիասթափված ժողովուրդն ինչ-որ մի «սև կարապի» առիթով ոտքի է կանգնելու ու հակաիշխանական քաղաքական բոլոր ուժերի հետ միասին նրանց ուղարկելու է կա՛մ քրեակատարողական հիմնարկներ, կա՛մ քաղաքական դամբարան:

Ու նման պրիմիտիվ քայլերը նրանց չեն փրկելու:

Divide et impera սկզբունքը հաջողությամբ կիրառելու համար նրանք ո՛չ բավարարար խելք ունեն, ո՛չ էլ բավարար հեղինակություն:

Ականջներիդ օղ արեք. ձեր պատճառով երկրին ու ժողովրդին սպառնացող վտանգների ծանրության բեռը հազարապատիկ ավելին է, քան ձեր դեմ պայքարի ելած բոլոր ուժերի և գործիչների՝ նախկինում եղած հարաբերությունների նստվածքը: Չեք պլստալու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել