Կենդանիները մեր հոգատարության ու օգնության կարիքն ունեն։ Նրանք միշտ երախտապարտ են մնում և բարությունը գնահատում են ավելի, քան դա անում են մարդիկ։ Անգլիացի Փոլ Բարթոնը, ով իր ողջ կյանքը նվիրել է նկարչությանն ու դաշնակահարությանը, Թաիլանդ գնալուց հետո է հասկացել դա։ Առավել շատ նա սիրել է փղերին, և ասիական այդ հսկաները փոխել են նրա կյանքը։

Փոլը ցանկանում էր արևոտ երկրում հանգստանալ երեք ամիս, սակայն ճակատագրի բերմամբ այնտեղ հանդիպել է իր կյանքի կեսին՝ Խվանին։ Վերջինս բնանկարներ է պատկերում և «Կենդանիների իրավունքների համար» շարժման ակտիվիստ է։ Խվանը ևս որոշել է ակտիվիստ դառնալ և մշտապես բնակություն է հաստատել Թաիլանդում։

Փոլն իմացել է այն մասին, որ 1975-1986 թթ. Թաիլանդի արդյունաբերողներն ամբողջական պլանտացիաներ պարունակող անտառներ են հատել։ Այն մասին, թե որտեղ պիտի ապրեին կենդանիները, ոչ ոք չէր մտածում։ Նվազեց կենդանիների բնակության վայրի տարածքը, սնունդը, իսկ փղերին շահագործում էին նաև գերաններ տեղափոխելու համար, ինչի ընթացքում կենդանիները մի շարք լուրջ վնասվածքներ էին ստանում և մահանում։

Բացի ծանր ֆիզիկական աշխատանքից՝ փղերին նաև մինչ օրս փորձում էին դաժանաբար վարժեցնել։ Վեց ամսականից սկսած նրանց դանակների միջոցով փորձում են տարատեսակ բաներ սովորեցնել, քանի որ վարժեցնողները կարծում են, որ որքան ցավոտ լինի փղի համար վարժեցումը, այքան արագ նա կսովորի ենթարկվել։

1989 թ. դադարեցին անտառահատման աշխատանքները, սակայն փղերն այդ ժամանակ արդեն իսկ մնացել էին առանց արյան ու սննդի։ Գործի անցան կենդանապաշտպանները։ Բարեգործների աջակցությամբ ստեղծվեցին հատուկ վայրեր, որտեղ բնակություն հաստատեցին փղերն ու շարունակեցին հանգիստ կյանք վարել։

Այդ վայրերից մեկը մի անգամ այցելեց Փոլ Բարթոնը և շփվելով փղերի հետ՝ ապշեց նրանց զգացմունքայնությունից։ Տղամարդն այդ հսկաների հետ որոշեց ավելի շատ ժամանակ անցկացնել և «Երաժշտություն փղերի համար» խորագրով հատուկ երաժշտական ծրագիր ստեղծեց։ Նա հենց կենդանիների բնակության վայրում դաշնամուր տեղադրեց և դասական երաժշտություն սկսեց նվագել։ Առաջին ունկնդիրը կույր փիղ Պլարան էր, ով նախաճաշում էր։ Երբ երաժշտության հնչյունները հասան նրա մեծ ականջներին, Պլարան պահեց խոտը բերանում և անշաժ մնաց մինչև վերջին նոտան։

Ավելի ուժ ունկնդրին միացան նաև փղեր Դեբյուսին և Ամֆանը։ Նրանք ևս փորձությունների հետևանքով գրեթե կուրացել էին։ Լսելով երաժշտությունը՝ փղերը սկսեցին գեղեցիկ ու հանգիստ շարժել ականջները։ Դեբյուսիի աչքերն արցունքոտվեցին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել