Armsport.am-ը գրում է․

Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կիսվել է թիմի կազմի վերաբերյալ իր անհանգստություններով։ 

«Դուք հարց եք տալիս Դելեի մասին, բայց կարող եք հարցնել նաև մյուս խաղացողների մասին, որոնք չեն խաղացել Եվրոպա լիգայի խաղում։

Եթե լինեմ անկեղծ, ապա ինձ դուր չի գալիս ֆուտբոլիստների քանակը թիմում։ Ինձ համար գործս բարդանում է նման դեպքում։ Բարդ է այս իրավիճակում լուծում գտնել, ես չափից շատ խաղացողներ ունեմ»,-պորտուգալացի մասնագետի խոսքն է մեջբերում The Guardian-ը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել