Panorama.am-ը գրում է.

«Նրանք, ում առաջին գերակայությունը Իսրայելն է, ոչ միայն ապակայունացրել են տարածաշրջանը, այլև դավաճանել են իրենց ժողովուրդներին, միայն որպեսզի ապահովեն իրենց շահը», - հայտարարել է Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը: Այս մասին գրում է Pars Today-ը։

Զարիֆը, թվիթերում պատասխանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն հայտարարությանը, թե իր փեսան Իսրայելի առաջնորդն և որ ԱՄՆ-ի ներկայությունը Մերձավոր Արևելքում միայն Իսրայելի համար է, գրել է. «Թրամփի խոսքերը պարզում են, թե ինչին է Վաշինգտոնը զոհաբերել ամերիկացիների հարկերից գոյացած 7 տրիլիոն դոլարը և մեծ թվով զինծառայողների կյանքերը»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել