Tert.am-ը գրում է.

Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:

Այն ներկայացրեց «Իմ քայլը խմբակցության» պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը, ով նշեց, որ առաջարկում են ևս երեք տարով երկարաձգել սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքի գործողության ժամկետը, քանի որ այն ավարտվում է և օրենքի երկարաձգումը հնարավորություն կտա արդեն իսկ օրենքով առկա մի շարք արտոնություններից օգտվել սահմանամերձ համայնքների բնակիչներին։

«Այս երեք տարի ավելացումը հնարավորություն կտա պետությանը ևս 3 տարի փոխհատուցել սահմանապահ համայնքներում բնակվողների սպառած էլեկտրաէներգիայի, բնական գազի, ինչպես նաև ոռոգման ջրի սակագնի 50 տոկոսի չափով»,-ներկայացրեց Սիսակ Գաբրիելյանն ու հավելեց՝ սահմանապահ համայնքների բնակիչները ևս 3 տարով կազատվեն հողի և գույքի հարկը վճարելուց:

Նա ներկայացրեց, որ գործող օրենքով սահմանվում է, որ եթե ադրբեջանական հրետակոծության և ռազմական գործողությունների արդյունքում ամբողջությամբ վերացել է մարդու տունը, ապա պետությունը տվյալ համայնքում նոր բնակարան է ձեռք բերում ու տրամադրում բնակիչներին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել