«Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին դեպրեսիայի մեջ է հայտնվել այն բանից հետո, երբ ակումբը հրաժարվել էր բաց թողնել նրան ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում:

Այս մասին El Chiringuito հաղորդման եթերում հայտարարել է լրագրող Կիկե Դե Լուկասը:

Արգենտինացու վիճակը էլ ավելի է վատթարացել նրանով, որ ակումբից ոչ ոք նրան չի աջակցում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մեսսին վրդովված է այն փաստից, որ թիմակիցները չեն աջակցում իրեն:

Օրերս «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը խոսել էր Լեո Մեսսիի շուրջ ստեղծված իրավիճակի մասին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել