Պարոն Փաշինյան, Դուք Ձեր ընտանիքում շատ լուրջ խնդիր ունեք։
Հրաժարվեք շատ փող աշխատելու մոլուցքից ու զբաղվեք Ձեր տղայով (առհասարակ՝ ընտանիքով)։

Իրականում զերծ կմնամ ինչ-որ որակավորում տալուց, որովհետև սրան անուն տալը բավականին բարդ է։
Ես կարծում եմ՝ երբ մարդն իր 6 հոգուց բաղկացած ընտանիքին տեր կանգնել չի կարողանում, երկիր վստահելը ֆանտազիայի ժանրից է։

Փաստացի, վարչապետի տղան՝ Աշոտը, վատ շրջապատ է ընկել, և ես կարծում եմ, որ վարչապետի համար իր տղայի ապագան ավելի կարևոր պետք է լինի, քան արդեն իսկ աշխատած գումարների կրկնապատկումն ու եռապատկումը։

Տեսանյութում մի կենտրոնացեք միայն Աշոտի վրա, ուշադրություն դարձրեք նաև Աշոտից աջ գտնվող երիտասարդներին, որտեղ նրանք մի կերպ նստած են՝ բացահայտ անջատված ուղեղներով։

Ի՞նչ ենք դարձրել մեր երկիրը...

Պարոն Փաշինյան, մեր երկրում մշտապես ընտանիքի ինստիտուտը եղել է ամենակարևորվածն ու արժեքավորը։
Տարազով ֆոտոսեսիա անող կինը դեռ լավ ընտանիք ունենալու մասին չի խոսում, զբաղվեք Ձեր տղայով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել