panorama.am-ը գրում է․

Կառավարության շենքի առջև կրկին հավաքվել են կոշիկ և հագուստ ներկրող ու վաճառող տնտեսվարողները: Նրանք դեմ են մաքսային նոր կանոնակարգումներին, գնային քաղաքականությանը: Արդեն մի քանի անգամ բողոքի ակցիաներ են իրականացրել՝ բարձրաձայնելով իրենց խնդիրն ու ներկայացնելով պահանջը:

«Կտրուկ պատասխանել են՝ ոչ մի փոփոխություն, փոխզիջում չի լինելու, հավաքվել ենք մեր արձրագանքը հասցնելու վարչապետին: Գները մնում է  նույնը, իրենց որոշած գներն են:  Այս փոփոխությունն ազդելու է գնորդների վրա: Աշխատանք ունենք մեր գնորդների հետ, պետք է իմանան, որ իրենց  համար մատչելի 3000 դրամանոց մայկան դառնալու է 4000-4500 դրամ»,- ասաց ակցիայի մասնակիցը:

Նա նշեց, որ մեծածախ շուկաներն այսօր փակ են,  տարբեր քաղաքներում հագուստ վաճառողները նույնպես ակցիաներ են անելու:

Ամբողջական հոդված կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել