Նիկոլ Փաշինյանի գրառումը սխալվելու վճռականության մասին շատ լավն է։
Հավասարակշիռ, ադեկվատ, համարձակ, անկեղծ․ կարճ ասած՝ բոլոր այն հատկանիշներով, որոնցով նա օժտված չէ, և դա ապացուցված է իր վերջին երկու տարիների վարքագծով։

Քանի որ, եթե Նիկոլ Փաշինյանն իսկապես ունակ լիներ այդպես գրելու, մտածելու և գործելու, այսօր մենք կունենայինք քաղաքական դիսկուրսի լիովին այլ մակարդակ, կառավարման լիովին այլ մակարդակ և ներքաղաքական գործընթացների լիովին այլ մակարդակ։ Ես շատ կուզեի, որ նա հենց այդպիսին լիներ։ Կամ գոնե հաճախ լսեր ու ականջ դներ այն մարդկանց, ովքեր ստեղծել են այդ տեքստը։

Անհայտ հեղինակ, հարգանքներս։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել