Չարլզ Դանբեր Բարջես Քինգը լիբերացի պետական ու քաղաքական գործիչ էր։ Նա ու իր կուսակցությունը Լիբերիայում 1878-1980 թթ. իշխանական իրական մոնոպոլիա էին ստեղծել, իսկ 1920-1930-ական թվականներին Քինգն ընտրվել է Լիբերիայի 17-րդ նախագահ։

Քինգը զբաղեցրել է արդարադատության նախարարի պաշտոնը 1904-1912 թթ.։ 1912 թ. դարձել է Լիբերիայի պետական քարտուղարը և պաշտոնը թողել 1919 թ., երբ առաջադրվեց որպես նախագահի թեկնածու։ 1919 թ. մասնակցել է Փարիզի խաղաղության կոնֆերանսին և Առաջին պան-աֆրիկյան կոնգրեսին։

1920 թ. Չարլզ Քինգը դարձել է Լիբերիայի նախագահ։ Լինելով չափավոր բարեփոխումների կողմնակից՝ նա Լիբերիայում ստեղծել է «քաղաքական մեքենա» և ամրացրել իր կուսակցության դիրքերը։ 1929 թ. Քինգը աջակցել է Բուքեր Վաշինգտոնի անվան գյուղատնտեսության և արդյունաբերության ինստիտուտի ստեղծմանը։

1927 թ. ընտրությունների ժամանակ Քինգի հակառակոդը Թոմաս Ֆոլքներն էր։ Համաձայն պաշտոնական հայտարարության՝ Քինգը հավաքել է 234,000 ձայն, չնայած որ գրանցված ընտրողների թիվն այդ պահին կազմել է ընդամենը 15,000։ Ինչքան էլ որ զարմանալի լինի, ստուգումների ընթացքում կեղծումներ ի հայտ չեն եկել։

Այդ արտասովոր «հաջողությունը» 1982 թ. գրանցվեց Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես կեղծման ամենաբարձր աստիճան ունեցող ընտրություններ։

Նույն թվականին լուրեր տարածվեցին այն մասին, որ Քինգն ու իր կուսակցությունն առնչություն ունեն ստրկավաճառութան հետ։ 1930 թ. այդ թեմայով հրապարկվեց զեկույց, և չնայած որ այն կազմած կոմիսիան չէր կարողացել հայտնաբերել հստակ ապացույցներ ստրվավաճառության մասին, կային այնպիսի փաստեր, որոնք վկայում էին մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ Քինգի ու փոխնախագահ Ալեն Յանսիի կողմից մարդկանց հարկադիր աշխատեցնելու մասին։

Հետագայում իմփիչմենթի միջոցով Չարլզ Քինգը, Ալեն Յանսին ու սկանդալի հետ կապ ունեցող մի քանի այլ պետական գործիչներ ազատվեցին պաշտոններից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել