News.am-ը գրում է․

Էս կարանտինի ժամանակ ինքը (վարչապետ Նիկոլ Փաշինյանը-խմբ) Սահմանադրություն ու դատավոր է փոխում, բերում անօրինական նստացնում է պաշտոնների: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 18-ին, Կառավարության դիմաց նշեց բողոքի ակցիա իրականացնողներից մեկը: Նշենք, ո հագուստի եւ կոշիկի ներկրմամբ եւ վաճառքով զբաղվող տնտեսավարողները բողոքում են Մաքսային օրենսգրքում կատարված փոփոխություններից, որոնց արդյունքում ստիպված են ներկրված ապրանքը ավելի բարձր գնով մաքսազերծել։

«Ինքը խի՞ խաբեց մեզ, եթե ի վիճակի չէր կառավարելու պետությունը ինչի՞ է մեզ այս վիճակի դրել: Նա պետք է տիրություն անի իր երկրին ու ժողովրդին: Ինքը պետք է մտածի բոլոր ընտանիքների մասին, որոնք պետք է ապրեն, ոչ թե վերջին հացն ուզենա ձեռքներից վերցնի: Ուր է հիմա վարչապետը, մենք պահանջում ենք, որ նա մեզ միանա: Մենք փող չենք ուզում, մենք մեր փողերով ապրում ու բյուջե ենք լցնում: Պարոն վարչապետ մենք ձեզ խնդրում ենք, ասում ենք՝ եկեք միացեք մեզ: Մենք ձեզ հետ ենք եղել, դուք էլ պարտավոր եք լինել մեզ հետ: Եթե մեր պահանջը չկատարվի, պրոբլեմ չկա, թանկ կվաճառենք ապրանքը, ժողովուրդն էլ ավելի շատ կսնանկանա ու երկրից կգնա: Հենց ճանապարհը բացվեց, ժողովրդի 80 տոկոսը կգնա»,-ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել