Խորհրդային Միությունում աշխատանքը հարգում էին։ Աշխատել պարտավոր էր յուրաքանչյուրը, և երկար ժամանակ չաշխատելու դեպքում անգամ հնարավոր էր ազատազրկման ենթարկվել։ Սակայն կային որոշ մասնագիտություններ, որոնք չէին գրավում մարդկանց և այնքան էլ հեղինակավոր չէին համարվում։

Դռնապան

Ինչպես այսօր, այնպես էլ նախկինում այս աշխատանքն առանձնապես պատվաբեր չէր համարվում, քանի որ նման աշխատանքի անցնում են կա՛մ նրանք, ովքեր բավական ծույլ են, կա՛մ որևէ այլ բան անել չկարողացեղները։ Եթե ուսանողն է որպես դռնապան աշխատում, ապա դա հասկանալի է, սակայն նույնը ասել չի կարելի հասուն տղամարդկանց վերաբերյալ։

Խանութում վաճառող

Շատերը մինչ օրս չեն ցանկանում խանութներում որպես վաճառող աշխատել, հատկապես՝ տղամարդիկ։ Խորհրդային տարիներին որպես վաճառող աշխատելու միակ առավելությունն այն էր, որ մթերքների դեֆիցիտի պայմաններում հնարավոր էր խանութից ինչ-որ շահ ստանալ։

Ուսուցիչ դպրոցում

Մեր օրերում ևս դպրոցների ուսուցիչների գերակշիռ մեծամասնությունը կանայք են։ Բանն այն է, որ նախկինում նրանց աշխատավարձը, ինչպես և այսօր, շատ ցածր էր, այդ իսկ պատճառով տղամարդիկ չէին ցանկանում չնչին գումարի դիմաց նյարդերը քայքայել ուրիշների երեխաների համար։

Դաստիարակ մանկապարտեզում

Մանկապարտեզներում աշխատել ու աշխատում են հիմնականում կանայք։ Տղամարդիկ այն ժամանակներից ի վեր դաստիարակի մասնագիտությունը համարել են միայն կանանց համար նախատեսված։

Վարսավիր

Համարվում էր, որ գեղեցկություն կարող են ստեղծել միայն կանայք, այդ իսկ պատճառով էլ վարսավիրներ կարող էին դառնալ միայն կանայք։ Այս մասնագիտությամբ տղամարդիկ հազվադեպ էին հանդիպում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել