Արյունաբանական կենտրոնի տնօրենի շուրջ ստեղծված իրավիճակը շատ սրտաճմլիկ են ներկայացնում Փաշինյանն ու պրոփաշինյանականները, իբր․ «Վա՜յ, այ սրիկա բժիշկներ, հիվանդ էրեխեքին անբուժում եք թողնում ձեր տնօրենի աթոռի համար»:

Հատուկ անտեղյակների համար ասեմ, որ ներկա տնօրենին իրենք են նշանակել, ու աշխատակազմն էլ կարծես թե գոհ է: Սամվել Դանիելյանն Արյունաբանական կենտրոնի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցել և 2019 թվականի հունվարի 14-ին նշանակվել է տնօրեն: Մինչ այդ՝ 2018թ․ հունիսի 21-ից նա եղել է տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար: Մրցույթի արդյունքում Դանիելյանի հետ կնքվել է աշխատանքային պայմանագիր մինչև 2020թ․ հոկտեմբերի 1-ը` վերջինիս 65 տարեկան լրանալը:

Հիմա, ըստ իրենց ներկայացրածի, ազատման պատճառը տարիքն ա: 65 տարեկանն այլևս չի կարող մասնակցել տնօրենի մրցույթին:

Ոչ այդքան հարգելի կադրային քաղաքականություն իրականացնողներ, որ էդ մարդը դառնալու էր 65 տարեկան, գիտեիք դեռևս անցյալ տարի, ու այդ հիվանդանոցը ձեր գեղի կլուբը չէ, որ տարին մեկ տնօրեն փոխեք: Կա՛մ ի սկզբանե այնպիսի մարդ նշանակեիք, ով երկարաժամկետ հեռանկարում կղեկավարեր հիվանդանոցը, կա՛մ էլ փոխեք չափորոշիչներն ու թողեք՝ պրոֆեսիոնալ մարդն աշխատի, եթե ցանկություն ունի: Նշանակում եք, մի տարի հետո հանում, հետո էլ հաթաթա տալիս բժիշկներին, թե բա՝ հլը ձեր հալը կտենաք: Ձեր սազանդարներն էլ ակտիվ ձեր երգն են երգում: Բա որ կարում էիք նենց անեիք, որ պայմանագիրը հնարավոր լինի երկարաձգել, ինչի՞ չէիք անում: Կարո՞ղ ա էդ երեխաների կյանքի վրա թքած ունեիք ու մտածում էիք ամեն տարի թազա տնօրեն նշանակել...

#ձրիակեր_դիլետանտներ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել