Քաղցկեղի կանխարգելման սկրինինգային գործուն ծրագրեր չունեցող երկրի վարչապետը մտահոգված է բժիշկների կողմից գործադուլի անուղղակի սպառնալիքից։

Պարոն վարչապետ, երկիրդ քաղցկեղի կանխարգելման և մահացության վատագույն դիրքերն է զբաղեցնում աշխարհում։ Տեղյա՞կ եք։

Բժիշկը Գյումրի-Երևան մայրուղու պոռնիկ չէ, որ ղզղնած ով պատահի, բռնաբարի։ Հիպոկրատի երդումն էլ մարդու վրա դրած քֆուր չէ։

Բժիշկը, բացի մասնագետ լինելուց, քաղաքացի է, ով իրավունք ունի իր ոտնահարված իրավունքներն ու արժանապատվությունը, իր աշխատանքային պայմաններն ու ոլորտային քաղաքականությունը պաշտպանելու ապիկար ղեկավարներից, այդ թվում՝ գործադուլով սպառնալով, անգամ իրականացնելով։

Որքան էլ տհաճ լինեն Ձեզ համար մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները, Դուք պարտավոր եք հարգել դրանք, այդ թվում՝ բժիշկների հետ կապված հարցերում։

Ի գիտություն. բժիշիների գործադուլի ընթացքում բուժումն իրականացվում է հերթապահ նշանակված բժիշկների կողմից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել