Tert.am-ը գրում է․

Ամերիկացի հետազոտողներն առաջին անգամ ջրի չափումներ են իրականացրել ջրի սառեցման սովորական կետից փոքր-ինչ ցածր ջերմաստիճանային պայմաններում, որոնց արդյունքում եկել են եզրակացության, որ գերսառեցված ջուրն իրենից ներկայացնում է երկու հեղուկ՝ մեկում:

Ինչպես ներկայացնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Science ամսագրում հրապարակված հետազոտության արդյունքները, ջուրը՝ որպես քիմիական նյութ, մինչ օրս մինչև վերջ ուսումնասիրված չէ: Գիտնականներն այն հաճախ անվանում են ամենաառեղծվածային նյութը Երկրի վրա:

Բանն այն է, որ ջուրը նման չէ մյուս հեղուկներին. սառչելիս այն ընդլայնվում է, ոչ թե սեղմվում, ինչպես մյուս բոլորը, ջրի խտությունը միևնույն ժամանակ նվազում է: Այդ իսկ պատճառով ջրային սառույցը չի սուզվում, այլ լողում է մակերեսին: Ջրի եռման ջերմաստիճանը բարձր է, և այն լավ լուծիչ է, այսինքն տարբեր պայմաններում ջրում մեծ թվով օրգանական և ոչ օրգանական նյութեր են լուծվում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել