Tert.am-ը գրում է․

«Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ-ի ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի կարծիքով` պետք է արձանագրել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունից մի քանի օր անց հայ-ադրբեջանական սահմանում գրանցվել է միջադեպ, իսկ այդ հայտարարություններին զուգահեռ Ադրբեջանը շարունակում էր սահմանի տարբեր ուղղություններով սադրանքներ իրականացնել: Նա Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը, թե ցանկանում են նախապատրաստել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը՝ նշեց, որ Ադրբեջանի վարքագիծը պարզապես ցույց է տալիս, որ նրանք որևէ ձևով պատրաստ չեն բանակացությունների և չեն էլ ցանկանում գոնե ձևական ջանքեր ցույց տալ, որ ցանկանում են բանակցել:

«Միջնորդները խոսում են հանդիպման նախապատրատման մասին, ձևակերպումներ են անում մի գործընթացի մասին, ինչը ըստ էության գոյություն չունի: Համենայն դեպս նման բան կարելի է եզրակացնել` հաշվի առնելով, որ պարզ չէ, թե ինչի շուրջ են տեղի ունենալու բանակցությունները: Հարց է առաջանում`կա՞ փաստաթուղթ, որի շուրջ բանակցություններ են ընթանալու:

Համանախագահները փորձում են հստակություն մտցնել իրենց մոտեցումներում, նշում են, որ պետք է զբաղվեն սուբստանտիվ բանակցություններով: Այս իրավիճակում անհասկանալի է, թե ինչպես կարող են լինել բովանդակային բանակցություններ, երբ պարզ չէ, թե ինչի շուրջ են դրանք»,- ասաց նա:

Այլ բան է, ըստ Տիգրան Աբրահամյանի, որ հնարավոր է` կա մի փաստաթուղթ, որը հրապարակված չէ: «Ամեն դեպքում Ադրբեջանն այս առումով լռում է, ցույց է տալիս, որ որևէ գործընթաց տեղի չի ունենում: Հայաստանի վարչապետը հայտարարել է, որ նախորդ փաստաթղթի հետ կապված հարցադրւմ են արել միջնորդներին, ու իրենց համար պարզ չէ, թե այս պահին այդ հարցադրումների պատասխանները կան, թե ոչ: Կարևոր հարց է, թե ինչ օրակարգի, փաստաթղթի շուրջ են տեղի ունենալու բանակցությունները: Կամ գուցե պարզ է, բայց որևէ ձևով չի հանրայնացվում»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել