News.am-ը գրում է.

Թարմ սխտորը կամ սխտորի էքստրակտը կարող է լինել լավագույն հասանելի մթերքը, որն իջեցնում է ճնշումը: Նման կարծիք են հայտնել Սրտի բրիտանական հիմնադրամը (British Heart Foundation):

Հիպերտոնիան կարող է լուրջ վտանգ ներկայացնել կյանքի համար, եթե չբուժել այն: Բարձր ճնշման պատճառով զարկերակները կորցնում են առաձգականությունը, դառնում կոշտ կամ նեղ: Դրա հետեւանք կարող է լինել սրտի կաթվածը:

Գիտնականների խոսքով՝ սկսվող հիպերտոնիան կարող է հաջողությամբ վերահսկվել առողջ դիետիկ լուծումների շնորհիվ: Սննդակարգում խորհուրդ է տրվում ավելացնել բուսական մթերքները: Մասնագետները նշել են, որ ճնշման իջեցման հասանելի մթերքներից է թարմ սխտորը:

Հիպերտոնիայով տառապող 87 մարդու մասնակցությամբ այլ հետազոտություն ցույց է տվել, որ նրանց մոտ, ովքեր մշտապես սխտոր են օգտագործում, ճնշումը ցածր է եղել 6 մմ սնդիկի սյունով: Հետազոտողները հիշեցնում են, որ սխտորը կարող է բարենպաստ ազդել սրտանոթային հիվանդությունների ռիսկի գործոնների վրա:

Այն նվազեցնում է նաեւ խոլեստերինի մակարդակը: Ավելին, սխտորն ունի անոթների վրա «հակաաթերոսկլերոտիկ» ազդեցություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել