News.am-ը գրում է.

Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն իրեն եւ իր աշխատակիցներին ուղարկել է չվճարվող արձակուրդի, հաղորդում է «Ռոսիյսկայա գազետա»-ն: Քաղաքը կորցրել է 9 մլրդ դոլար եկամուտ:

Քաղաքապետի խոսքով՝ այդ միջոցը թույլ է տալիս տնտեսել առնվազն միլիոն դոլար: New York Times-ի հաղորդմամբ՝ Դե Բլազիոն մտադիր է անվճար աշխատել իր մեկշաբաթյա արձակուրդի ժամանակ: 500 աշխատակիցների մեծ մասը չի հանգստանա, այլ կշարունակի աշխատել քաղաքապետարանում: Դե Բլազիոն չվճարվող արձակուրդի ժամանակ կզրկվի մոտ 4972 դոլարից:

Քաղաքապետարանի բյուջեն ներկայիս ֆինանսական տարում կլինի 12 տոկոսից քիչ՝ համեմատած անցած տարվա հետ: Համաձայն օգոստոսյան զեկույցի՝ Նյու Յորքը կորցրել է 336 մլրդ դոլար: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել