Tert.am-ը գրում է.

Շատ լինել դեռևս չի նշանակում ճիշտ լինել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջի վերաբերյալ «Իմ քայլը» խմբակցության դիրքորոշմանը, որը մերժեցին նախարար հրաժարականի հարցապնդումը:

Ըստ պատգամավորի Արայիկ Հարությունյանի նկատմամբ դժգոհությունը գնալով մեծանալու է և իշխանական թիմն է սկսելու նախարարին քննադատել:

Ինչ վերաբերում է Ազգային ժողովից դուրս պայքարին և այն քննադատությանը, որ իրենց խմբակցությունում 17 պատգամավոր են և չեն կարողացել 17 հոգի բերել, որ աջակցի իրենց պահանջին, Կարեն Սիմոնյանն ասաց, որ իրենք ստեղծել են հարթակ բոլոր այն մարդկանց, ովքեր ցանկանում են իրենց դժգոհությունը արտահայտել ընդդեմ Արայիկ Հարությունյանի: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել