Pastinfo.am-ը գրում է․

Վերելակ տեղադրողները կառավարության մոտ բողոքում էին, պնդում, որ կապալառու ընկերությունն իրենց չի վճարում։

«Շենգավիթ, Ավան, Էրեբունի, Մասիվ, Մալաթիա, Դավթաշեն տեղադրվել է վերելակները, գումարային առումով ոչ մի փոխհատուցում հետո չի եղել։ Փոխքաղաքապետին նախորդ անգամ ասել ենք, որ 20 լիֆտի վրա 130-140 հոգի աշխատել է, որ փող ստանա։Ասեցին կմիջնորդեն, որ գումար ստանանք՝ այն պայմանով, որ Շենգավիթի և Էրեբունիիի բարձրահարկի 6 լիֆտ ավարտին հասցվի, որի գումարը կփոխանցվի Ռաֆայել-Գրիգ ընկերությանը, որտեղից հետո՝ ըստ փուլերի կփոխանցվի աշխատակիցներին»,- ասաց ցուցարարներից մեկը։

Իրենց ասել են, որ լավ են աշխատել, տեղադրած վերելակներն էլ արդեն շահագործվում են։ Իրենք ընկերության հետ են պայմանագիր կնքել, կառավարությունից խնդրում են միջնորդեն՝ իրենց և մյուս աշխատակիցների գումարը փոխանցեն։

«Հասել է ծայրահեղ վիճակի։ 300- ից ավել մարդ աշխատել է, շատերը գումար չեն ստացել, մարդիկ կան, որ գումարն ավանսի տեսքով ստացել են, բայց վերջնական փողը չեն ստացել։Մոտավորապես՝ 350 հազարով աշխատավարձ պետք է ստանան, գիշեր- ցերեկ աշխատել են, որ Ռաֆայել-Գրիգի վիճակը լավ լինի, մենք էլ փող ստանանք։ Մենք ուզում ենք աշխատենք։ Ինքը մեր աշխատավարձը տա, մենք էլ մեր վարկերը տանք։ Մենք իրենցից ենք փող ստանում, իրենք պետական բյուջեից։ Փոխքաղաքապետը մինչև ընտրվելը գալիս ասում էր, որ ժողովուրդ ջան ձեր փողերը կտանք, հետո ընտրվեց, ասումա մենք տենց բան չենք ասել։ Վիդեոները կա, որ անձամբ ասել է, թե ցրելու համար, թե ոնց չգիտեմ»։

Մինչև կառավարության շենքի մոտ գալը, վերելակ տեղադրողները քաղաքապետարանում են եղել։Նույն պատասխանն են ստացել, ինչը նախկինում՝ հարցը քննարկման մեջ է, ընթացքի մեջ է, խոստացել են, որ ասել են կմիջնորդեն, որ իրենց գումարը ստանան։

«Հիմա պատճառաբանություն են բռնում, թե բարձրահարկը չի արվել։ Քաղաքապետն ինչի՞ էր փոշի փչում մեր աչքերին, եթե կարող էր ասել, որ Ռաֆայել-Գրիգը պետք է բարձրահարկերից սկսեր, ոչ թե 9-հարկանիներից։ Թույլ չտայիք նման բան անեին։ Եթե իմանայինք նման բան կա, ճար կգտնեինք, կգնայինք էս երկրից։ Մարդիկ գալիս են հրազդանից, մարզերից, որոշ մասն էլ վարձով էր ապրում, հիմա տանից հանում են»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել