Armsport.am-ը գրում է․

Ռուսաստանի գավաթի խաղարկության խմբային փուլում «Տամբովը» արտագնա հաղթանակ տարավ «Մաշուկի» նկատմամբ 2:1 հաշվով:

Հայաստանի հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը մասնակցել է հանդիպման առաջին խաղակեսին և գոլային փոխանցման հեղինակ դարձել: Ընդմիջմանը նա փոխարինվել է:

Գավաթի խաղարկության շրջանակում «Ուրալը» արտագնա խաղում 3-0 հաշվով առավելության հասավ «Վոլգայի» նկատմամբ։ Վարազդատ Հարոյանը ընդգրկվել էր իր թիմի հայտացուցակում, սակայն այդպես էլ խաղաժամանակ չստացավ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել