Panorama.am-ը գրում է․

Ֆրանսիական հիվանդանոցները պատրաստվում են վատագույնին․ Ֆրանսիացի բժիշկները պատրաստվում են կորոնավիրուսի երկրորդ ալիքին: Լիոնի հիվանդանոցներից մեկում հուլիսի վերջին նկատվում է հիվանդների հոսք։ Ամենաերիտասարդ հիվանդը 36 տարեկան է:
Վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Լորան Արգոն ասում է, որ հիմա հիվանդների շրջանում շատ են երիտասարդներն ու սպասվում է, որ հենց նրանք կարող են հայտնվել վերակենդանացման բաժանմունքում։ Ֆրանսիայում վարակված մարդկանց օրական աճը կազմում է մոտավորապես 10 հազար:

Մադրիդում վաղվանից մասնակի կարանտին է սահմանվում․ վերջին 24 ժամվա ընթացքում աշխարհում հայտնաբերվել է ավելի քան կես միլիոն նոր վիրուսակիր, և վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է 30 միլիոնը։

Եվրոպայում ամենաբարդ իրավիճակը, ըստ մասնագետների, դիտվում է Իսպանիայում: Համաճարակի նոր ալիքի վտանգն այնքան մեծ է, որ Պիրենեյան թագավորության մայրաքաղաքային տարածքում իշխանությունները մտցնում են մասնակի և խիստ կարանտին, որը կանդրադառնա նաև տնից դուրս գալու հնարավորության վրա: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել