News.am-ը գրում է․

Գերմանիայի կառավարությունը, փորձելով փրկել վիճահարույց «Հյուսիսային հոսք-2» գազատարի նախագիծը, ԱՄՆ-ին մեկ միլիարդ փրկագին է առաջարկել: Բեռլինը պատրաստակամություն է հայտնել մեկ միլիարդ եվրո ներդնել Գերմանիայում ամերիկյան հեղուկ գազ ստանալու համար տերմինալների կառուցման մեջ, հայտնել է Die Zeit առցանց պարբերականը:

Հրապարակման համաձայն` օգոստոսի սկզբին Գերմանիայի ֆինանսների նախարար Օլաֆ Շոլցն իր ամերիկացի գործընկեր Սթիվեն Մնուչինին նախ բանավոր, ապա նաեւ գրավոր փոխանցել էր Բեռլինի առաջարկը ֆինանսավորել Բրունսբյուտելում եւ Վիլհելմսհաֆենում երկու հատուկ նավահանգստի կառուցումը` ԱՄՆ-ից հեղուկ գազ ներմուծելու համար:

Օգոստոսի 7-ին Վաշինգտոն ուղարկված գրավոր առաջարկում Գերմանիայի կառավարությունը խոստանում է «մասշտաբային կերպով ավելացնել կառավարության աջակցությունն» այդ տերմինալների կառուցման համար` մինչեւ մեկ միլիարդ եվրո լրացուցիչ գումար հատկացնելով:
Դրա դիմաց դաշնային կառավարությունը լայն զիջումներ է խնդրել ԱՄՆ վարչակազմից, փոխանցում է DW-ն:

«Ի պատասխան` ԱՄՆ-ն թույլ կտա առանց խոչընդոտների ավարտել «Հյուսիսային հոսք 2»-ի շինարարությունն ու շահագործումը»,- մեջբերում է Zeit Online-ը Գերմանիայի կառավարության հաղորդագրությունը: Ընդ որում, փաստաթղթում շեշտվում է, որ «պատժամիջոցների համար գոյություն ունեցող իրավական հնարավորությունները չեն սպառվի»:

Հուլիսին ԱՄՆ վարչակազմը սպառնացել էր տույժեր կիրառել Ռուսաստանից Գերմանիա նոր գազատարի կառուցման մեջ ներգրավված ձեռնարկությունների դեմ: Պատժամիջոցներ կիրառելու սպառնալիքն ուղղված էր նաեւ գերմանական Զասնից քաղաքի նավահանգստին եւ Զասնիցի քաղաքագլխին:

Որպես ԱՄՆ-ի կողմից ճնշման պատճառներից մեկը Zeit Online-ը նշում է նախագահ Դոնալդ Թրամփի ցանկությունը, որպեսզի Գերմանիան ռուսական գազի փոխարեն ամերիկյան գազ գնի: Միեւնույն ժամանակ, Վաշինգտոնը  մտավախություն ունի, որ «Հյուսիսային հոսք 2»-ը Գերմանիային չափազանց մեծ կախվածության մեջ կդնի ռուսական գազից: Նույն պատճառով ԱՄՆ նախա

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել