Եվրախորհրդարանի անդամները մտադիր են կոչ անել ԵՄ երկրներին եւ Եվրահանձնաժողովին վերանայել Ռուսաստանի հետ հարաբերությունները եւ «շարունակել մեկուսացումը» միջազգային ֆորումներում` Ալեքսեյ Նավալնու շուրջ ստեղծված իրավիճակի ֆոնին, նշվում է ԵԽ բանաձեւի տեքստի առաջարկներում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ինչպես սպասվում է, բանաձեւի շուրջ քննարկումները կշարունակվեն չորեքշաբթի եւ հինգշաբթի օրերին: Հինգշաբթի Եվրախորհրդարանի լիագումար նստաշրջանի աշխատանքների արդյունքներոց բանաձեւի վերաբերյալ քվեարկություն կանցկացվի:

«Հիշեցնում ենք, որ անհրաժեշտ է Ռուսաստանի հետ ԵՄ հարաբերությունների մանրակրկիտ ռազմավարական վերագնահատում սկսել»,- նշվում է Եվրախորհրդարանի կայքում հրապարակված առաջարկների տեքստում:

Մասնավորապես, պատգամավորներն առաջարկում են ԵՄ երկրներին կոչ անել շարունակել Ռուսաստանի «մեկուսացումը» միջազգային ֆորումներում (G7 եւ այլն), քննադատաբար վերանայել ԵՄ համագործակցությունը Ռուսաստանի Դաշնության հետ տարբեր միջազգային հարթակներում, եվրոպական դիվանագիտության ղեկավարին կոչ անել վերանայել ԵՄ քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ, ինչպես նաեւ` հինգ սկզբունքները ՌԴ-ի հետ հարաբերություններում: Պատգամավորները նաեւ առաջարկում են կոչ անել դադարեցնել «Հյուսիսային հոսք 2» նախագիծը:

Բացի այդ, Նավալնու հետ կապված իրավիճակի վերաբերյալ բանաձեւի առաջարկներում խորհրդարանականները կողմ են ԵՄ-ի, ՄԱԿ-ի, Եվրախորհրդի, ՔԶԱԿ-ի մասնակցությամբ միջադեպի միջազգային հետաքննության անհապաղ սկսմանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել