Panorama.am-ը գրում է.

«Այո՛, մեզ համար անընդունելի են Արայիկ Հարությունյանի հնչեցրած գնահատականները, որովհետև, անգամ այն պարագայում, երբ ԲՀԿ-ն ոլորտում առկա բազմաթիվ խնդիրների մասին խոսել է, կոռեկտության սահմանը չի անցել»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։

Նրա խոսքով, Արայիկ Հարությունյանը պատմության մեջ մնալու է որպես միակ ԿԳՄՍ նախարար, ով իր աշխատասենյակում հպարտությամբ տրանսգենդերի էր հյուրընկալել, և այդ հանդիպման վերաբերյալ ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքում հայտարարություն էր տեղադրել։ Դրանից հետո էլ տրանսգենդերը, ոչ պակաս ոգևորությամբ հայտնել էր, որ բավարարված է նախարարի հետ հանդիպումից։

«Արայիկ Հարությունյանը պատմության մեջ կմնա որպես միակ նախարար, որ ՀԵՊ առարկան վերացրեց ուսումնական ծրագրերից։ Նա կմնա միակ նախարարը, որ Հայ գրականություն առարկայից հայ բաղադրիչը հանեց։ Եվ եթե այս իշխանությանը կոմֆորտ է այսպիսի նախարարի հետ աշխատանքը շարունակելը, ապա մեզ համար, դա բացարձակ անընդունելի է։ Եթե իրենց համար ընդունելի է նմանօրինակ տարրի հետ աշխատելը, ապա թող աշխատեն»,- նշեց պատգամավորը։

Նույն խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ ասաց, որ այսպիսի անհանդուրժողականություն քննադատության հանդեպ այսպիսի սվիններ որևէ ժամանակ, որևէ կառավարությունում չի եղել. «Պարո՛ն Հարությունյան, որևէ մեկը պարտավոր չէ կիսել Ձեր կարծիքը՝ հայագիտությունը քանդելու, ՀԵՊ-ը պղծելու, Ձեր կասկածելի «բարեփոխումների» գաղափարները։ Դուք տապալել եք կրթությունը, գիտությունը, մշակույթը։ Եվ քննադատությանը պատասխանել անձնական դաշտին վերաբերող ապատեղեկատվություններով, կարծում եմ, հարիր չէ պաշտոնյային, դա հարիր չէ տղամարդուն»։

Միքայել Մելքումյանն էլ բացեց փակագծերը՝ որևէ մեկի ուղեղում չի տեղավորվում ուղղակի անձնական վիրավորանքը մի մարզի բնակիչների նկատմամբ հնչեցնելը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել