News.am-ը գրում է.

ԱՄՆ-ը նախատեսում է սպառազինության յոթ հիմնական համակարգեր վաճառել Թայվանին, այդ թվում` ականներ, թեւավոր հրթիռներ եւ անօդաչու թռչող սարքեր, հաղորդում է Reuters-ը` վկայակոչելով չորս աղբյուր:

Սպառազինության միանգամից յոթ համակարգի վաճառքը հազվադեպ հեռվացում է վաղեմի նախադեպից: Թայվանին զենք վաճառելիս ԱՄՆ-ն միշտ զգուշորեն է գործել` Պեկինի հետ լարվածությունը նվազագույնի հասցնելու համար: Սակայն Թրամփի վարչակազմը Չինաստանի նկատմամբ ավելի ագրեսիվ է դարձել 2020 թվականին: Միեւնույն ժամանակ, Թայվանի` զենք գնելու ցանկությունը մեծացել է Նախագահ Ցայ Իննենի վերընտրվելուց հետո, ով Թայվանի պաշտպանության ուժեղացումն առաջնահերթություն է դարձրել:

ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան, վկայակոչելով Չինաստանի համառությունը Թայվանի նեղուցում, ասել է. «Այսօր հավասարակշռություն չկա: Այն խախտված է: Եվ ես կարծում եմ, որ դա վտանգավոր է»:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել