Armsport.am-ը գրում է.

Sport24-ը հայտնում է, որ «Ռոտորին» տեխնիկական պարտություն է գրանցվել 0-3 հաշվով՝ «Կրասնոդարի» հետ խաղը չեղարկելու պատճառով:

Վոլգոգրադի թիմը չի կարողացել մասնակցել հանդիպմանը՝ ֆուտբոլիստների շրջանում կորոնավիրուսի բռնկման պատճառով: «Ռոտորը» նաև տուգանվել է 100 հազար ռուբլիով:

Խաղը, որը պետք է տեղի ունենար սեպտեմբերի 13-ին Վոլգոգրադում, չեղարկվել էր մեկնարկից մեկ ժամ առաջ:

Հիշեցնենք, որ «Ռոտորի» կազմում հանդես է գալիս հայ ֆուտբոլիստ Արմեն Մանուչարյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել