Panorama.am-ը գրում է.

«Ես հասկանում եմ, որ մանիպուլյացիան իշխանության ամենասիրած գործիքն է, բայց ես շղթայված ու ժնջիլապան նկար ցույց չեմ տվել, ցույց եմ տվել օրիգինալ նկարներ, և դրանք, այո, ինձ համար երեխայի իրավունքների խախտում են»,- խորհրդարանում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ արձագանքելով իմքայլական պատգամավոր Վիկտոր Ենիգբարյանի հայտարարությանը, թե Զոհրաբյանը ժնջիլապատ, շղթայված նկարներ է խորհրդարանում ցուցադրել։

Հիշեցնենք, որ երեկ Նաիրա Զոհրաբյանը ԱԺ ամբիոնից ցուցադրեց դպրոցահասակ երեխաների նկարներ, որոնք իրենց համար գծանշված հատվածներում էին կանգնել և թելը ձեռքներին սպասում էին դպրոց մուտք գործելու իրենց հերթին։ Պատգամավորն այդ քայլը որակել է որպես երեխաների իրավունքների կոպիտ խախտում։

«Կամ դուք, պարոն Հարությունյան, հարցնում եք՝ լո՞ւրջ եք ասում, որ դպրոցներում վախի մթնոլորտ կա, այո՛, լուրջ ենք ասում։ Հանձնարարեք Ձեր օգնականներին, թող մի հատ ստուգեն՝ ինչպես են Ձեր տնօրենները ընդհուպ վերահսկում ուսուցիչների սոցիալական գրառումներն ու լայքերը։ Բազմաթիվ ուսուցիչներ ինձ դիմել են, ես նույնիսկ անհարմար կզգամ հիմա, որովհետև ձեր նման սովորություն չունեմ մեսսենջերում փորփրել և մարդկանց գրածները հրապարակել...։ Ուսուցիչներն ասում են՝ վախենում ենք, որովհետև տնօրենը կանչել և ասել է՝ հլը մի հատ համարձակվեք գրառում անել։ Պարո՛ն Հարությունյան, դուք տապալել եք այն ամենն, ինչ վստահվել է Ձեզ»,-շեշտեց Նաիրա Զոհրաբյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել