Tert.am-ը գրում է.

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը բողոքի ակցիա է կազմակերպել ԿԳՄՍ նախարարության շենքի դիմաց։ Նրանք պահանջում են նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը։

Նշենք, որ նախօրեին ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորները նշում էին, որ իրենց պահանջին համաձայն քաղաքական ուժերն ու անհատները կարող են միանալ իրենց ակցիային։

Նախարարի հրաժարականի պահանջի առիթ են դարձել դպրոցական առարկայացանկում արված փոփոխությունները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել