Pastinfo.am-ը գրում է.

Այսօր ազգին ծիծաղը հասանելի չէ, ով էլ ծիծաղում է, ժպտում է, ձևական է ժպտում, պարզապես դիմացինին չվիրավորելու համար։ Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ասաց կառավարության դիմաց ակցիա իրականացնող քաղաքացիներից մեկը։

Հիշելով 2018թ մայիսյան իրադարձություններով՝ ակցիայի մասնակիցն ասաց, որ ամբողջ ազգն աննկարագրելի երջանիկ էր, սակայն էտապ առ էտապ ազգը սկսեց դժբախտանալ։

Ակցիայի մասնակիցներից մյուսն էլ նշեց, որ շատ տնտեսվարող սուբյեկտներում աշխատող անձինք կթողնեն աշխատանքը, մեծամասնությունը ստիպված գողություն են անելու։

«Պոտենցիալ մեզ սարքում են հանցագործ, օրենքն իրենք են ընդունել։ Այս մարդակործան, ազգասպան օրենքի դեմ ինչպե՞ս պայքարենք»,- ասացա նա՝ նշելով, որ օրենքը կազդի նաև սպառողի վրա։ Նրա խոսքով՝ առաջիկայում կկանգնեն նաև կոմունալ վճարումների խնդրի առաջ, ստիպված՝վաճառելու է իր տունը ՝ պետության հարկերի տակից դուրս գալու համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել