1. Դասատուների թեստավորումն ավարտել չհասցրին, ավելին՝ դրական արդյունք ունեցողների մի մասն էլ վերահանձնել են թեստերը մասնավոր լաբորատորիաներում, և նախնական արդյունքը հերքվել է, բացասական է եկել 2-րդ պատասխանը։ Ու ոչ ոք չի ցանկանում պատասխանատվություն վերցնել իր վրա թեստավորման ոլորտի կատարյալ բարդակի համար։

2. Դպրոցներում է քաոս (բացի այն մասնավոր դպրոցներից, որոնք ի սկզբանե չէին սպասել ԿԲԴՍՄ նախարարության ցուցումներին)։ Այս ոլորտում էլ է կատարյալ բարդակ։

3. Բարդակ է նաև համալսարանում, բյուրոկրատական քաշքշուկներից սկսած, վերջացրած, որ ուսանողները խաբար չեն՝ ինչպես են դաս անելու, որ դասն են անելու և այլն։ Մեկ բառով եթե նկարագրենք... Այո, գուշակեցիք. բարդակ։

Ովքե՞ր են այս համատարած բարդակի պատասխանատուները.

Նիկոլ, Արսեն Թորոսյան, Արայիկ Հարությունյան ևն։ Բոլորին էլ շատ լավ ճանաչում եք։

* * *

Ի դեպ, երեկ Հայաստանում ռեկորդային թվով թեստեր են արվել, բայց ո՞ւմ տանձին է այդ ռեկորդը, եթե մարդիկ հետո մասնավոր լաբերում թեստ են հանձնում ու հակառակ արդյունքը ստանում։ Մարտից սեպտեմբեր՝ կես տարուց ավել է՝ չկարողացան թեստերի հարցը նորմալ լուծել։

Դեկտեմբերին կլրանա երկու տարին, ինչ համալսարանը ռեկտոր չունի։ Համարյա երկու տարի է՝ իշխանությունները չեն կարողացել իրենց իսկ հրահրած ճգնաժամը հանգուցալուծել։

Ինչո՞վ է զբաղված այս բարդակի գլխավոր ճարտարապետը։ Հավի բդիկներ է խորովում երեխեքի համար ու Ֆեյսբուքում լուրեր է դնում։

#նիկոլապետություն
#անտերություն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել