Tert.am-ը գրում է.

Հանձնաժողովի մեծ մասի հետ ունեմ լավ և շատ լավ հարաբերություններ, հանձնաժողովի հետ քննարկումների և ոլորտի բարեփոխումներում տարաձայնությունների վերաբերյալ խոսել եմ թե՛ ես, թե՛ պարոն Հայրապետյանը, բայց կարծում եմ՝ հատկապես վերջին ամսիներին դրանց թիվը քիչ է, և մենք ունենք նորմալ աշխատանքային մթնոլորտ։ Այս մասին հրավիրված ասուլիսին ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով խոսակցություններին, թե իր և ԱԺ կրթության գիտության մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանի հարաբերությունները լարված են:

Արայիկ Հարությունյանը վստահեցրեց՝ իրենց թիմում չկա իր հրաժարականի հարց:

Անդրադառնալով հարցին՝ թեստավորման ընթացքում բազմիցս արձանագրվել է, որ ուսուցիչները պոլիկլինիկաներում չեն պահպանում հակահամաճարակային կանոները, երեկ էլ արդեն դպրոցներում, նախարարությունն ի՞նչ քսյլեր է ձեռնարկում, վախ չկա՞, որ սա կարող է դառնալ բռնկման նոր պատճառ, հատկապես, որ ուսուցիչների մի մասն էլ չեն թեստավորվել, Հարությունյանն արձագանքեց. «Ցավոք սրտի, այդ մեկ-երկու դեպքերը որ արձանագվել են, կան և մենք պետք է միջոցներ ձեռնարկենք: Նախորդ շաբաթ, երբ այս համակարգը պետք է ներդրվեր և դասերը վերսկսվեին, ես ասել եմ՝ ամենևին չենք ակնկալում, որ առաջին օրվանից 100 տոկոսանոց համապատասխանեցում ենք ունենալու ուղեցույցին, բայց ունենք լավ արդյունք և այն դպրոցները, որոնք մենք այցելել ենք անձամբ, կլինեն դրանք Երևանում, թե մարզերում, այդ դպրոցներում արձանագրել ենք ուղեցույցի պահանջներին համապատասխանում»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել