News.am-ը գրում է.

Ազգային ժողովում յսօր՝ սեպտեմբերի 16-ին, միջադեպ է տեղի ունեցել. «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներ Անի Սամսոնյանն ու Գևորգ Գորգիսյանը փորձում էին «Քայլ արա, դուխով հեռացիր» գրությամբ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին ուղղված պաստառ ներս մտցնել ԱԺ նիստերի դահլիճ:

Անի Սամսոնյանը նախ բանակցեց նիստերի դահլիճում գտնվող Աժ նախագահ Արարատ Միրզոյանի հետ, այնուհետև դուրս եկավ, ում հետևեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

Երբ ընդդիմադիր պատգամավորները փորձում էին պաստառը տանել դահլիճ, Ալեն Սիմոնյանը նախ ծանոթացավ պաստառի գրությանը, ապա հորդորեց անվտանգության ծառայողներին պատգամավորներին պաստառով չթողնել նիստերի դահլիճ: Դրանից հետո պատգամավորները փորձեցին ներս մտնել, սակայն  անվտագության աշխատողները հրեցին Գորգիսյանին:

«Ալեն Սիմոնյանն ո՞վ է, որ թույլ տա, կամ թույլ չտա: Հիմա էլ ուզում են գրաքննություն անել, տեսնել ինչ է գրված, որ ըստ դրա այդմ որոշեն՝ թողնում, են, թե չեն թողնում»,-ասաց Գորգիսյանը:

Դրանից հետո ԱԺ նիստերի դահլիճից դւորս եկավ Արարատ Միրզոյանը եւ խոստացավ, որ կկարգավորի հարցը: Նրա միջամտությունից հետո թույլ տվեցին ներս մտնել պաստառով: Ի դեպ, Արարատ Միրզոյանը նկատեց, որ ներսում նիստ է ընթանում, խանգարում են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել